Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Ո՞րն է լինելու հարձակման կամ ներքին փլուզումների հաջորդ կանգառը

Ո՞րն է լինելու հարձակման կամ ներքին փլուզումների հաջորդ կանգառը
20.12.2024 | 19:33

Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետո վերլուծական հիմնական քննարկումներն այն հարցի շուրջ են, թե ո՞րն է լինելու հարձակման կամ ներքին փլուզումների հաջորդ կանգառը:

Եթե հաշվի առնենք, որ հիմնական մեխը կապված է Իրանի և տարբեր երկրներում գործող պրոիրանական ուժերի հետ, ապա մի կողմից լարվածության մեծ հավանականություն է առկա Իրաքի ու Եմենի ուղղությամբ:

Մյուս կողմից` մեզ ուղիղ վերաբերող մասով, անչափ վտանգավոր է այն հանգամանքը, որ Իրանի դեմ նոր ճնշումների համատեքստում, փորձվելու է մի կողմից նրա դեմ հնարավոր հարվածների առավել լայն պլացդարմ ձևավորել, մյուս կողմից, վերջինիս շուրջ անկայունության միջավայր ձևավորել, ինչը պետք է իրականացվի հարևան պետությունների տարածքում կամ միջոցով:

Ինչպես Սիրիայում և այլ երկրների դեպքում եղավ, նման իրադրության ձևավորման դեպքում կարող է որոշակի կոնսեսուս ձևավորվել և ճնշումների ծանր չափաբաժիններ ստանան նաև Իրանի հարևան երկրները:

Հարավային Կովկասն այս օպերացիայի վտանգավոր ուղղություններից է, իսկ Հայաստանն առհասարակ փոթորիկների շրջափուլից որևէ ձևով դուրս չի գալիս:

Ընթացիկ ժամանակահատվածն իր մեջ բազմաթիվ սպառնալիքներ է պարունակում ինչպես Հայաստանի դեմ հնարավոր սադրանքների, այնպես էլ` ՀՀ իշխանության թուլամորթության և կախվածության պայմաններում, վտանգավոր պրոցեսներում ներքաշվելու առումով:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2243

Մեկնաբանություններ